Անաստասիա Վոլոչկովան 1.5 մլն դոլար արժողությամբ մատանի է նվեր ստացել

14:12   15 սեպտեմբերի, 2018

Ռուսական բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան խնդիր չունի իր անձին ուշադրություն հրավիրելու տեսանկյունից: Այս անգամ մամուլը պարզել է մատանու արժեքը, որը վերջերս ոմն երկրպագուն նվիրել է աստղին:

Հարուստ երկրպագուն Վոլոչկովային 70 կարատանոց շափյուղաով մատանի է նվիրել՝ եզերապատված փոքրիկ ադամանդներով: Ինչպես պատմել է բալետի պարուհին, մատանու արժեքը բավական մեծ է՝ 1 մլն դոլար:

«ԿՊ»-ն գրում է, որ փորձագետն անգամ հաստատել է մատանու գինը:

«Կարծում եմ այս մատանու շափյուղայի գինը մեկ կարատի համար մոտ 10 հազար դոլար է: Ստացվում է, որ քարն արժե առնվազն 700-800 հազար դոլար, իսկ գուցե ավելին՝ մոտ 1 մլն դոլար»:

Երկրպագուն ցանկացել է, որ Անաստասիայի զարդը եզերապատված լինի ավելի խոշոր ադամանդներով:

«Ադամանդներն ավելի խոշորներով են փոխարինել, այժմ ուրիշ երեսակում է: Գեղեցկություն է, այնպես, չէ,-ասել է նա «Կոմսոմոլկային»,-այժմ իմ երկրպագուի շռայլության շնորհիվ, ես մատիս 1.5 մլն դոլար եմ կրում: Շքեղությունն ինձ սազում է: Ես արժանի եմ դրան իմ կոշտուկների եւ բալետի հենակի առջեւ իմ տարիների աշխատանքի համար»:



© NEWS.am STYLE