Բրեդլի Կուպերն՝ Իրինա Շեյքի եւ իրենց դստեր մասին

18:02   15 սեպտեմբերի, 2018

Առաջին անգամ բրիտանացի դերասան Բրեդլի Կուպերը խոսել է ռուս մոդել Իրինա Շեյքի հետ իր հարաբերությունների եւ իրենց դուստր Լեա դե Սեյն Կուպերի մասին...

People.com-ը հաղորդում է, որ դերասանը ռադիոկայաններից մեկին տված հարցազրույցում նկատել է, որ հայր լինելը եւ սեփական ընտանիքն ունենալն իսկական հրաշք է:

 

«Դա այն հրաշքն է, որի մասին ես միշտ երազել եմ: Իմ կյանքում հայտնված այս կարեւոր երեւույթները ինձ նոր կողմից բացահայտեցին: Ես անընդհատ մտածում էի իմ կարիերայի մասին եւ մի դերից մյուսին էի անցնում, հետ կանգ առա, մտածեցի՝ ինչ եմ ես անում, սկսեցի ստեղծել իմ ֆիլմը («Աստղը ծնվեց»՝ Լեդի Գագայի հետ գլխավոր դերում), բայց անեւ հասկացա, որ ընտանիք եմ ուզում», - ասել է Կուպերը:

Իրինա Շեյքի դուստրը ծնվել է 2017-ի ապրիլին: Իրինան եւ Բրեդլին երկու շաբաթ գաղտնի էին պահում ոչ միայն ծնվելու լուրը, այլեւ երեխայի սեռն ու անունը: Եվ 32-ամյա Շեյքի, եւ 43-ամյա Կուպերի համար աղջիկն առաջին երեխան է:



© NEWS.am STYLE