Գարիկ Մարտիրոսյանը ցույց է տվել Comedy Club-ի երեւանյան փորձերը

15:16   15 սեպտեմբերի, 2018

Դե ինչ, այսօր Երեւանում մի քանի ժամից մեկնարկում է Comedy Club-ը: Համարյա բոլոր աստղերը տեղում են, աշխատանքային խմբի անդամները պատրաստվում են իրենց ելույթներին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, իսկ Գարիկ Մարտիրոսյանն իր Instagram-ում փորձերից տեսանյութ է հրապարակել:

View this post on Instagram

A post shared by Гарик Мартиросян (@martirosian_official) on

Ավելի վաղ Գարիկ Մարտիրոսյանը NEWS.am STYLE-ի հետ զրուցել է սպասվող միջոցառման մասին:

«Մեր սիրելի Երեւանը դառնում է 2800 տարեկան: Մենք շատ ենք ուզում ներգրավված լինել այդ տոնին եւ գտնում ենք, որ Comedy Club-ի հերթական փառատոնի եւ նկարահանումների համար ավելի լավ վայր եւ առիթ պարզապես չենք գտնի: Իսկ երկրորդ, Հայաստանն ու հայերը վաղուց են հայտնի իրենց հումորի ավանդույթներով, եւ իհարկե վաղուց է հասունացել Comedy Club-ի կողմից Երեւանում ուրախ տոն անցկացնելու անհրաժեշտությունը: Երրորդ, եթե ամեն ինչ լավ անցնի (ես վստահ եմ դրանում), այն կարող է դառնալ բարի ավանդույթ եւ այդ ժամանակ Comedy Club-ը ամեն աշուն նկարահանումներով կժամանի Երեւան», - հայտարարել է հումորիստ-շոումենը:



© NEWS.am STYLE