«Այս տարի Վրաստանում օրինականացրել են մարիխուանան, իսկ Հայաստանի շատրվաններից զբոսաշրջիկների համար մաքուր օղի է հոսում». Գարիկ Մարտիրոսյանի կին

16:14   15 սեպտեմբերի, 2018

Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան երեկ այցելել էր Գեղարդ: Ժաննան իր Instagram-ում հրապարակել է տեսանյութ, որը նա մեկնաբանել է իրեցն հատուկ ձեւով:

«Այս տարի Վրաստանում օրինականացրել են մարիխուանան երկրի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու համար, ինչքան հնարավոր է շատ զբոսաշրջիկներ, իսկ Հայաստանում զբոսաշրջիկների համար շաբաթ օրերին շատրվաններից մաքուր օղի է հոսում, իսկ Վրաստանի հետ սահմանին` չաչա», - մակագրել է տեսանյութը Ժաննան:

View this post on Instagram

A post shared by Janna Levina (@jannalevina_martirosyan) on

Ավելի վաղ Գարիկ Մարտիրոսյանը NEWS.am STYLE-ի հետ զրուցել է սպասվող միջոցառման մասին:

«Մեր սիրելի Երեւանը դառնում է 2800 տարեկան: Մենք շատ ենք ուզում ներգրավված լինել այդ տոնին եւ գտնում ենք, որ Comedy Club-ի հերթական փառատոնի եւ նկարահանումների համար ավելի լավ վայր եւ առիթ պարզապես չենք գտնի: Իսկ երկրորդ, Հայաստանն ու հայերը վաղուց են հայտնի իրենց հումորի ավանդույթներով, եւ իհարկե վաղուց է հասունացել Comedy Club-ի կողմից Երեւանում ուրախ տոն անցկացնելու անհրաժեշտությունը: Երրորդ, եթե ամեն ինչ լավ անցնի (ես վստահ եմ դրանում), այն կարող է դառնալ բարի ավանդույթ եւ այդ ժամանակ Comedy Club-ը ամեն աշուն նկարահանումներով կժամանի Երեւան», - հայտարարել է հումորիստ-շոումենը:



© NEWS.am STYLE