«Դժվար է լինել առաջինը, ինչ-որ մեկը միշտ ցանկանում է քար նետել քեզ վրա». VARDA

20:11   15 սեպտեմբերի, 2018

VARDA-ն կրկին որոշել է միկրոբլոգի իր հետեւորդների հետ կիսվել իր կյանքի փորձով եւ կիսվոլ է այս տեսանյութով եւ մեկնաբանույթյամբ իր Instagram-ում:

«Ինչ-որ մեկի համար սա գռեհկություն է, ինչ-որ մեկի համար արվեստ, իսկ ինձ համար սա կյանքիս մեծագույն կեսն է, քանի որ հենց այդքան էլ ես պարում եմ!  Սա մանկության երազանքս չի եղել… Ասում են, որ երբ կյանքը քեզ կիտրոն է տալիս, ապա պետք է դրանից լիմոնադ սարքել! Ես Ուկրաինայի, Ռուսաստանի առաջին չեմպիոնն եմ եղել, տասնյակ հաղթանականեր ամենատարբեր մրցույթներում, տասնյակ փորձի փոխանակումներ, 19 տարեկանում ես բացել եմ իմ առաջին դպրոցը, 21-ում՝ որոշում կայացրի փակել այդ դպրոցը: Ես մտածեցի, որ դասավանդելուն կարող եմ վերադառնալ 30 տարեկանում, իսկ քանի դեռ երիտասարդ եմ պետք օգտագործել ժամանակը, որպեսզի ինքս սովորեմ!

Ինձ հաջողվեց փոխել շատ մարդկանց կարծիքներն այս պարի վերաբերյալ: Հիշում եմ չինպես Մշակույթի ինստիտուտում, թե դասավանդողներից մեկն ինչպես պատմեց, թե ինչ է արվեստը… Ես որպես օրինակ նա սկսեց խոսել մի անհավանական աղջկա մասին, որը հաղթել էր Ուկրաինայի մերկապարի առաջնությունը, չկռահելով, որ ես նստած եմ լսարանում…

Դժվար է լինել առաջինը, ինչ-որ մեկը միշտ ցանկանում է քար նետել քեզ վրա, բայց այն մարդկանց սերը, որոնք գոնե մեկ անգամ տեսել են իմ կենդանի ելույթը կարծես մի պաշտպանիչ բան հետ է պահել ինձ բացասական խոսքերից», - նշել է VARDA-ն:



© NEWS.am STYLE