Լոնդոնում անցկացվելու է կոսմետիկայի համար թանկարժեք տուփերի ցուցահանդես

12:27   31 մայիսի, 2013

Goldsmiths' Hall-ում, որ պատկանում է Goldsmiths' Company ընկերությանը՝ նախկինում ոսկերիչ-վարպետների համքարությանը, մայիսի 31-ին կայանալու է կանացի կոսմետիկայի պարագաների ցուցահանդես:

Ընկերության կայքի համաձայն, ցուցահանդեսին ներկայացվելու են տարբեր իրեր: Բոլոր ցուցանմուշները պատկանում են Ասիայից մասնավոր կոլեկցիոների, ով դրանք հավաքել է ամբողջ կյանքի ընթացքում: Նրա անունը չի հրապարակվում:

Հիշեցնենք, որ մանր իրեր պահելու տուփերն ի հայտ են եկել Հին Եգիպտոսում, շուրջ 6 հազար տարի առաջ: Դրանց նորաձեւությունը ծաղկունք ապրեց 1930-ական թվականներին: Նման իրերի պատրաստմամբ զբաղվել են Cartier, Van Cleef&Arpels, Tiffany, Сhaumet, Boucheron ընկերությունը, Փարիզի, Մոսկվայի, Լոնդոնի մասնավոր ոսկերիչները:



© NEWS.am STYLE