Վառ դիմահարդարմամբ Անատի Սաքանյանը

19:03   15 սեպտեմբերի, 2018

Հանրությանը սերիալներից հայտնի դերասանուհի Անատի Սաքանյանը վերջին շրջանում այնքան էլ ակտիվ չէ միկրոբլոգի իր էջում: Իր Instagram-ի էջի հետեւորդներին ու երկրպագուներին Անատին միշտ ներկայանում է գեղեցիկ ու հմայիչ լուսանկարներով՝ ջերմացնելով նրանց առօրյան:

Անատի Սաքանյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է վառ դիմահարդարմամբ: Հմայիչ լուսանկարին կից դերասանուհին, սակայն, ոչ մի մեկնաբանություն չի թողել: Այնուամենայնիվ, Անատիի երկրպագուներն ու հետեւորդները գնահատել են նրա տեսքը՝ մեկնաբանությունների հատվածը ողողելով դրական գրառումներով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Անատի Սաքանյանը միկրոբլոգի իր էջում լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր սեւ, կարճ զգեստով ու բարձրակրունկներով: Հմայիչ լուսանկարին կից դերասանուհին որեւէ մեկնաբանություն չէր թողել:

 



© NEWS.am STYLE