Մկոն ցույց է տվել, թե ինչ է կատարվում, երբ նկարահանումներից 5 րոպեով բացակայում է դիմահարդարը

20:33   15 սեպտեմբերի, 2018

Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանի էջում կարելի է հանդիպել բազմաբնույթ լուսանկարներ. առաջին տեղում, իհարկե, հումորային հրապարակումներն են, հետո արդեն արխիվային, նոստալգիկ լուսանկարները:



Դերասանը այսօր եւս որոշել է բազմապատկել օգտատեր-հետեւորդների ժպիտը՝ Instagram-ի իր էջում ներկայացնելով լուսանկար, որում դերասանը ցույց է տվել, թե ինչ է կատարվում, երբ դիմահարդարն ուշանում է նկարահանումից: Իր տեղադրած զվարճալի լուսանկարին կից Մկոն կատարել է հետեւյալ գրառումը. «Երբ նկարահանումների ժամանակ դիմահարդարը 5 րոպեով բացակայում է»:

Վերջերս հումորիստը բողոքել էր նաեւ իր բոյից, թեեւ այնպիսի տպավորություն է, որ պետք է գոհ լիներ իր այս ակնհայտ առավելությունից: Նա մեկնաբանել էր լուսանկարը՝ հրապարակմանը կից գրելով. «Բնությունն անարդար է... »:



© NEWS.am STYLE