Նաիրա Մովսիսյանը հանդես է եկել գայթակղիչ տեսքով

21:03   15 սեպտեմբերի, 2018

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը, ով բավականին ակտիվ է Instagram-ի իր էջում օրվա ընթացքում մի քանի անգամ թարմեցնում է իր գեղեցիկ սելֆիները, հրապուրիչ լուսանկարները: Նաիրայի էջում հաճախ կարելի է տեսնել նաեւ նրա դստեր լուսանկարներն ու նրա մասնակցությամբ զվարճալի տեսանյութեր:

Համարձակ դերասանուհին միկրոբլոգի իր էջում այսօր կրկին նոր լուսանկար է հրապարակել, որում Նաիրան կրում է երկար զգեստ, որն ունի շատ մեծ բացվածք: Այն նաեւ վերեւի՝ ուսի հատվածում ունի բացվածք: Նաիրան իր ձեռքերում բռնել է ծաղկեփունջ: Ծաղիկներով շրջապատված լուսանկարին կից դերասանուհին մեկնաբանույուն չի թողել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նաիրա Մովսիսյանն իր Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որում կրում էր կարճ կիսատաբատ, ինչի վրայից էլ երկար վերնաշապիկ, այդպիսով ցուցադրելով իր արեւայրուքն ու ոտքերը: Լուսանկարին կից դերասանուհին մեկնաբանություն չէր թողել:

 



© NEWS.am STYLE