Տաթեւ Սարգսյանի նորաոճ լուքը

23:14   15 սեպտեմբերի, 2018

Երիտասարդ դերասանուհի Տաթեւ Սարգսյանը բավականին ակտիվ է Instagram-ի իր էջում: Նա ոչ միայն օգտատերերին է ներկայացնում գեղեցիկ լուսանկարներ, հրապուրիչ սելֆիներ, այլեւ կիսվում է իր մտքերով, ներկայացնում է իր անձին վերաբերող հետաքրքիր փաստեր: Մի խոսքով, նա «փակ» չէ իր երկրպագուների համար:

Այս անգամ Տաթեւը լուսանկար է հրապարակել միկրոբլոգի իր էջում, որում ներկայացրել է իր նորաոճ լուքը: Լուսանկարում Տաթեւը կրում է պատառոտված, ջինսե տաբատ, սպիտակ վերնաշապիկ, վարդագույն բարձրակրունկներ: Հմայիչ լուսանկարին կից սերիալային դերասանուհին մեկնաբանություն չի թողել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ իր լուսանկարներից մեկում դերասանուհին կրում էրսպիտակ վերնաշապիկ եւ ծաղկավոր կիսաշրջազգեստ: Լուսանկարն արված էր մեքենայի մեջ: 

Այդ լուսանկարը Տաթեւի կողմից որեւէ կերպ մեկնաբանված չէր:



© NEWS.am STYLE