Քիմ Քարդաշյանը պարծենում է փարթամ բարեմասնություններով

13:45   16 սեպտեմբերի, 2018

37-ամյա ռեալիթի-շոու աստղը իր  Instagram-ում հրապարակել է հերթական կրքոտ լուսանկարը: Դրանում աստղը ներկայացել է միջնադարյան գեղեցկուհու կերպարում:

Չնայած կերպարի համեստությանը, չի կարելի չնկատել, որ այնուամենայնիվ մոդելավորողները շեշտել են հայազգի հեռուստաաստղի մարմնի առավելություններից առնվազն մեկը:



Քիմը նաեւ մեկնաբանել է իր հրապարակած լուսանկարը՝ գրելով. «Նոր եթերաշրջանի սպասելը մոտավորապես այս տեսքն ունի»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քիմը  ցույց էր տվել իր Չիկագո  աղջկան (հիշեցնենք, որ աղջիկը ծնվել է հունվարին, փոխնակ մոր միջոցով):

Չիկագոյին ընկերակցել էին նրա քրոջ՝ Քլոեի աղջիկը՝ Թրոուն, ինչպես նաեւ կրտսեր քրոջ՝Քայլի Ջեների աղջիկը՝ Սթորմին: «Եռվորյակներ», - նկարին կից գրել էր Քիմը:

 



© NEWS.am STYLE