Ալեքսանդր Բաբասյանի ու Ժան-Կլոդ Վան Դամի լուսանկարը

15:30   16 սեպտեմբերի, 2018

Դերասան Ալեքսանդր Բաբասյանի գործունեությունն Instagram-ում բավականին ակտիվ է: Նա հաճախ է հրապարակում լուսանկարներ, որոնք պատմում են իր ու իր հրաշալի ընտանիքի առօրյայի ամենահետաքրքիր դրվագների մասին:

Այս անգամ Ալեքսանդրն իր միկրոբլոգում հրապարակել է մի լուսանկար, որում ներկայացել է դերասան Ժան-Կլոդ Վան Դամի հետ:



Նա մեկնաբանել է լուսանկարը՝ հրապարակմանը կից գրելով. «Մեր մանկության կինոյի տղեն»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ դերասանը Instagram-ի էջում տեղադրած լուսանկարներում կնոջ եւ որդու հետ էր:

Իսկ հրապարակմանը կից Ալեքսանդրը կատարելով ռուսալեզու գրառում՝ մեկնաբանել էր դրանք: Նա գրել էր. «Այն ամենն, ինչ ունեմ»:



© NEWS.am STYLE