Շքեղ տեսքով Քորթնի Քարդաշյանը պարծենում է սլացիկ ոտքերով

16:30   16 սեպտեմբերի, 2018

Քարդաշյան-Ջեններ գերդաստանի քույրերից, թերես, ամենախիստ գրաֆիկով սնվողն ու մարզասրահի ոչ մի պարապմունք բաց չթողնողը հենց Քորթնին է՝ համաշխարհային ճանաչում ունեցող քույրերից ավագը:



39-ամյա հայազգի հեռուստաաստղն առիթը բաց չի թողնում ցուցադրելու իր շքեղ տեսքն ու կազմվածքը: Այս անգամ կրքոտ սեւահերին տեսել են  TAO Chicago ռեստորանի բացմանը:



Քորթնին շլացուցիչ տեսք է ունեցել զգեստով, որը բավականին ակտուալ է այս տարի: Փայլուն ու շքեղ զգեստն ընդծել է Քորթնիի սլացիկ ոտքերը:

Քորթնին նախընտրել է շքեղ վզնող, որն ընդհանուր մինիմալիստական կերպարին շքեղության նորտաներ է հաղորդել:



Նրա վարսերը խնամքով հավաքված են եղել, իսկ դիմահարդարումը՝ հնարավորինս նուրբ ու դիմագծերը շեշտող:



Ռեալիթի-շոուի աստղը չի ծանրաբեռնել իր կերպարն ավելորդ աքսեսուարներով: Թերեւս, սա նրա էլեգանտ ու միեւնույն ժամանակ սեքսուալ տեսքի գրվականներից մեկն է:








                                                                                                Աղբյուրը՝ Daily Mail

                                                                                       Լուսանկարները՝ Getty-ի



© NEWS.am STYLE