Շքեղ Բեյոնսը միանգամից 5 շքեղ կերպարով է հանդես եկել

18:30   16 սեպտեմբերի, 2018

Բեյոնսը համաշխարհային երգարվեստը անարգել գրավել է շատ վաղուց, սակայն նա ամեն անգամ պահպանում է փոփ թագուհու իր տիտղոսը՝ ներկայանալով ցնցող հանդերձանքներով ու իհարկե ներկայացնելով իր անհավանական ձայնային տվյալները:

Ջեյ Զիի հետ իր On The Run Tour համերգային տուրի շրջանակներում նա ամփոփիչ ելույթ է ունեցել իր ծննդավայր Հյուստոնում:

Երգոչւհին ոտքից գլուխ փայլուն ու աստղին վայել տեսք է ունեցել՝ անկրկնելի շոուի ընթացքում ներկայացնելով միանգամից հինգ շքեղ լուք:



Հանդերձանքներից մեկը մոտ 700 դոլար արժողությամբ ճերմակ բոդի է, որն ամբողջովին ամփոփում է Բեյոնսեի ոճը՝ շքեղություն ու յուրահատկություն:

Հաջորդը փայլուն կանաչ, ինքնատիպ թեւքերով զգեստն էր, որի խոր ճեղքվածքը ոտքի վրա շեշտում էր աստղի սեքսուալությունը: Դրան զուգահեռ, խոշոր կրծքազարդը ընդգծում էր նաեւ Բեյոնսի անթաքույց կանացիությունը:



Եվս մեկ բոդի եւ, ինչպես կարելի էր սպասել Բեյոնսից, ոսկեգույւն: Այս գույնը բավականին սիրված է երգչուհու կողմից:



Էքստրավագանդ հանդերձանք, որով Ջեյ Զիի կինն իսկական սուպերսթարի տեսք է ունեցել: Մետալիկ էֆեկտով այս բեմական կերպարը բավականին թրենդային ու ժամանակին համահունչ է նայվում:



Իհարկե, փարթամ կազմվածքով աստղը չէր կարող մոռանալ նաեւ առանձնահատուկ կերպով իր կազմվածքը շեշտելու մասին: Կրկին ոսկեգույնի երանգներ, կրկին մարմինն ընդգրկող շքեղ զգեստ: Խոստովանենք, որ այս աղջիկը գիտի՝ ինչպես գրավի երկրպագուների սրտերը:








                                                                                                   Աղբյուրը՝ Daily Mail

                                                                                  Լուսանկարները՝ Instagram-ի



© NEWS.am STYLE