Քիմ Քարդաշյանը կրքոտ լուսանկարներով շնորհավորել է ընկերուհու տարեդարձը

19:30   16 սեպտեմբերի, 2018

Քիմ Քարդաշյանբը բավականին ուշադիր է իր հարազատների ու ընկերների նկատմամբ: Գրեթե միշտ նրանց ծննդյան օրերին հեռուստաաստղը հատուկ տեղ է հատկացնում նրանց իր Instagram-յան միկրոբլոգում:



Այս անգամ նա շնորհավորել է իր ընկերուհի ու նախկին անձնական օգնական Սթեֆանիի ծննդյան տարեդարձը, այն էլ՝ բավականին կրքոտ լուսանկարներով:



Լուսանկարներում աղջիկները բիկինիով զվարճանում են ծովափին, իսկ լուսանկարներից մեկում նրանք բավականին էլեգանտ տեսք ունեն:

Քիմը մակագրել է լուսանկարների շարքը բարեմաղթանքներով ու շնորհավորանքներով:



Հիշեցնենք, որ ավելի վաղ Քիմը  Instagram-ում հրապարակել էր հերթական կրքոտ լուսանկարը: Դրանում աստղը ներկայացել էր միջնադարյան գեղեցկուհու կերպարում:



© NEWS.am STYLE