Զգեստներ լատեքսից. թրենդ, որը գրավում է աստղերի սրտերը

20:30   16 սեպտեմբերի, 2018

Համաշխարհային շոու բիզնեսում որեւէ ոճի տարածումը նման է հարբուխի, դրանով վարակվում են նրանք, ովքեր ոճային թույլ իմունիտետ ունեն: Այսինքն, նրանք, ովքեր նախընտրում են հաճախ հանդես գալ տարբեր ոճերում ու չունեն հստակ ու միատոն կոլորիտ, սպունգի պես հեշտությամնբ յուրացնում են նորությունները:

Դե իհարկե, նոր թրենդների հիմնադիրները նորաձեւության հետ անմիջական առնչություն ունեցող ու ազդեցիկ կանայք են, իսկ այօր ամենաազդեցիկ կանանցից մեկը հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն է:

Նա առաջիններոց էր, ով համարձակություն ունեցավ լատեքսին էլեգանտություն հաղորդել: Սկզբում արձագանքները զավեշտալիից մինչեւ քննադատական էին, սակայն ժամանակի ընթացքում երկրպագուների համար դա դարձավ սովորական: Ներկայացնում ենք աստղերի, ում սրտերը գրավեցին լատեքսից կարված հանդերձանքներն ու զգեստները:

Քիմ  Քարդաշյան

Նա հատկպես վարդագույն ու պաստելային գույների լատեքս կտորից զգեստներով է հանդես գալիս, սակայն վերջերս նրան տեսանք նաեւ նույն կտորից կարված, սակայն նեոնային գույնի շքեղ զգեստով:



Ռիտա Օրա

Ռիտա Օրան եւս կրում է նմանօրինակ զգեստներ: Թերեւս, երգչուհին նախընտրում է այս կտորն այն պատճառով, որ վերջինս հիանալի շեշտում է մարմնի փարթամ բարեմասնությունները:



Մայլի Սայրուս

Մինչ Քիմն ու բրիտանուհի Ռիտան փորձում են լատեքսին նոր ու էլեգանտ շունչ հաղորդել, երգչուհի Մայլի Սայրուսն օգտագործում է այն սեքսուալություն արտահայտելու համար: Ճիշտ է, այս ամենն ավելի շատ վուլգարութհյուն է հիշեցնում:



Քեթի Փերի

Իր բեմական կերպարն առավել գրավիչ դարձնելու համար Քեթին հաճախ է ներկայանում լատեքսով: Նա այն դարձնում է առավցել վառ՝ օգտագործելով տարբեր դետալներ:



Քենդալ Ջեններ

Քենդալն աշխարհի ամենապահնջված մոդելներից է ու բնական է, որ այս թրենդը չէր կարող շրջանցել Քիմ Քարդաշյանի կրտսեր քրոջը: Ի դեպ, այս զգեստով նա ներկայացել էր քրոջ՝ Քայլիի ծննդյան խնջույքին:









                                                    Լուսանկարներրը՝ Instagram, WireImage, Ap, Getty
 
                                                                                      Պատրաստեց Սյուզի Մսրյանը



© NEWS.am STYLE