Էմիլի Ռատաժկովսկին ցուցադրել է փարթամ բարեմասնությունները

21:30   16 սեպտեմբերի, 2018

27-ամյա բրիտանուհին ժամանակակից նորաձեւության աշխարհի ամենավառ դեմքերից է: Էմիլին մասնակցում է գրեթե բոլոր կարեւոր միջոցառումներին, պարբերաբար պարծենում է իր շքեղ կազմվածքով, որն անշուշտ երկար ու տքնաջան աշխատանքի արդյունք է:



Այս անգամ աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկը իր Instagram-ի էջում հրապարակել է բավականին գայթակղիչ լուսնակար, որում նա կարճ ճերմակ տոպով ու վարտիքով է:

Հայելիներով շրջապատված Ռատաժկովսկին պարծեցել է իր փարթամ բարեմասնություններով: Սեւահեր գեղեցկուհին որեւէ կերպ նչի մեկնաբանել իր շքեղ լուսանկարը:

Ի դեպ, հիշեցնենք, որ վերջերս 27-ամյա գեղեցկուհուն պապարացիները նկատել էին Նյու Յորքում, երբ Էմիլին դուրս էր եկել զբոսանքի, ավելի ճիշտ զբոսնում էր իր շների հետ: Ի դեպ, Էմիլիի կոշիկները Քանյե Ուեսթի Yeezy ապրանքանիշից էին:



© NEWS.am STYLE