Շպռոտի հերթական սկանդալային լուսանկարը

10:12   17 սեպտեմբերի, 2018

Մշտապես սկանդալային կերպարներում ներկայացող այս երգչուհին չի վախենում ոչ վատ մեկնաբանություններից, ոչ քննադատություններից: Նա իր համարձակ լուսանկարներով ու տեսանյութերով վաղուց թ ապացուցել, որ հանդիսանում է հայկական շոու-բիզնեսի ամենահամարձակ երգչուհիներից մեկը:

Տեւական ժամանակ Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհին օրերս Տիգրան Ժամկոչյանի հետ համատեղ ներկայացրել է իր նոր տեսահոլովակ, որը քննադատության մի նոր ալիք բարձրացրեց:

Այսօր Շպռոտն իր  Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացելէ  կարճ, սեւ զգեստով, ինչի վրա էլ անգլերենով գրված է մեղր:

Լուսանկարին կից երգչուհին մեկնաբանություն չի թողել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նա լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր բավականին գայթակղիչ կերպարում: Երգչուհին նախընտրել էր կիպ հանդերձանք, որը շեշտել էր նրա մարմնի փարթամություն: Էլեգանտություն հաղորդելով ընդհանուր կերպարին՝ նրա ընտրությունը կանգ էր առել շրթներկի կարմիր երանգի վրա:



© NEWS.am STYLE