Ալեքսանդր Բաբասյանի կինը ցուցադրել է սլացիկ ոտքերը

14:34   17 սեպտեմբերի, 2018

Դերասան Ալեքսանդր Բաբասյան եւ Լիլիթ Բանասյան զույգը հայտնի է իրենց անկեղծությամբ, միմյանց հանդեպ եւ իրենց կազմած ընտանիքի ու փոքրիկ Ալեքսանդրի հանդեպ մեծ սիրով: Զույգը ակտիվ լինելով սոցցանցերի իրենց միկրոբլոգերում պարբերաբար տեղեկացնում է հետեւորդ-երկրպագուներին տեղի ունեցող կամ սպասվող իրադարձությունների մասին:

Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ դիետոլոգ Լիլիթ Բաբասյանը շատ ակտիվ է միկրոբլոգի իր էջում: Նա իր հետեւորդների հետ կիսվում է աշխատանքային գործունեության, գրանցած հաջողությունների, առօրյայի, հանգստի, մի խոսքով ամեն ինչի մասին:

Հմայիչ Լիլիթ Բաբասյանը ներկա է գտնվել նաեւ Երեւանում անցկացվող Comedy Club երկօրյա փառատոնին: Նա իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է շատ կարճ զգեստով՝ ցուցադրելով սլացիկ ոտքերը: Լուսանկարին կից գեղեցկուհին ռուսերեն լեզվով կատարել է հետեւյալ գրառումը. «Comedy Club, դուք լավագույնն եք»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լիլիթը  իր Instagram-ի էջի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 24 ժամ, լուսանկար էր տեղադրել, որում նրա ամուսինը ջերմ գրկել էր նրան: Այս սիրառատ լուսանկարին կից Լիլիթը որեւէ մեկնաբանություն չէր թողել:



© NEWS.am STYLE