49-ամյա Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է անթերի մարմինը

13:17   17 սեպտեմբերի, 2018

Ջենիֆեր Լոպեսը, չնայած 49 տարեկան է, սակայն, հիանալի ֆիզիկական մարզավիճակում է եւ մշտապես հետեւում է իրեն: Երգչուհին մեկ անգամ չէ, որ նշել է, որ հաճախ է գնում մարզասրահ, սակայն խիստ սննդակարգերի չի հետեւում: Ջեյ Լոն միշտ նշում է, որ հանդիսանում է քաղցրի սիրահար, բայց միշտ շատ զգույշ է դրա չափի հարցում:

49-ամյա Ջենիֆեր Լոպեսը հերթական անգամ ուրախացրել է միկրոբլոգի իր հետեւորդներին՝ հրապարակելով լողազգետսով լուսանկարներ:

Իր Instagram-ում Ջեյ Լոն նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում երգչուհին կեցվածք է ընդունել նարնջագույն լողազգետսով՝ ցուցադրելով իր այցեքարտը՝ փարթամ կառուցվածքը:

Վերջին ժամանակներս հանրահայտ երգչուհին բաց չի թողնում ոչ մի մարզում, նա պարբերաբար այցելում է մարզասրահ, ինչի արդյուքն էլ տեսնում ենք հրապարակված լուսանկարներում: Նա մարզվում է հայտնի մարզիչ Թրեյսի Անդերսոնի մոտ:

 

 



© NEWS.am STYLE