Մեգան Մարքլն արեւելյան խոհանոցի բաղադրատոմսերի գիրք է հրատարակել

17:21   17 սեպտեմբերի, 2018

Մինչ արքայազն Հարրիի հետ հանդիպելը 37-ամյա Մեգան Մարքլը հետաքրքրվում էր արեւելյան խոհանոցով եւ սիրում է էքսպերիմենտներ անել տարատեսակ ուտեստների բաղադրատոմսերով: Ամուսնությունից հետո, սակայն, նրա հետաքրքրությունները եւ սովորույթները չփոխվեցին: Վերջերս նա խոհանոցային բաղադրատոմսերի գիրք է հրատարակել: Այն կոչվում է «Միասին» (Together): Այս ամսին տեղեկանում ենք Քենսինգթոնյան պալատի Instagram-ի էջից:

Մեգանն իր առաջին՝ բաղադրատոմսերի գիրքը հրատարակել է Hubb Community Kitchen ընկերության հետ համատեղ: Այնտեղ ներգրավված են կանայք, որոնք աշխատել են ճաշարանում, որը տեղակայված է եղել Լոնդոնի Մուսուլմանական մշակույթը կրողների կենտրոնում: Անցած տարի նրանք տուժել էին Գրենֆել թաուերի բազմաբնակարան շենքում վթարի հետեւանքով (այն խլել է 71 մարդու կյանք): Այդ ժամանակ գրքի համահեղինակները ստիպված են եղել բնակվել այրված շենքում,նրանք համախմբվել են եւ սկսել են օգնել տուժածներին: Այս պատմությունն անտարբեր չի թողել Մեգանին:

Hubb Community Kitchen-ը մի վայր է, որտեղ կանայք ծիծաղում են, զրուցում են, արտասվում են եւ պատրաստում են միասին: Այստեղ խոհանոցային առանձնահատկությունները միավորվում են մեկ հարկի տակ եւ մի հարթակ է ստեղծվում, որտեղ յուրաքանչյուր կին իրեն հարմարավետ է զգում: Պատրաստելու ընթացքն օգնում է միասին ապրել տխրության եւ ուրախության պահերը, - գրել է Մեգանը գրքի նախաբանում:

Գրքում ներառված են արեւելյան խոհանոցի 50 բաղադրատոմս: Գրքի վածառքից ստացված հասույթը սկզբնական շրջանում կտրամադրվի համայնքին:

Հատկանշական է, որ գրքի հրատարակումը Մեգան Մարքլի, որպես թագավորական ընտանիքի անդամ առաջին նախագիծն է:



© NEWS.am STYLE