Ալինա Մարտիրոսյանը ներկայացել է գայթակղիչ կերպարում

18:26   17 սեպտեմբերի, 2018

Սոցցանցերի իր միկրոբլոգերում ակտիվ դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը հաճախ է գրառումներ կատարում այս կամ այն քաղաքական, հասարակական հարցերի, խնդիրների ու երեւույթների մասին, սակայն, հեռուստաէկրաններից հայտնի դերասանուհու էջերում գերակշռում են ընտանեկան, ջերմ լուսանկարները:

Ալինա Մարտիրոսյանն այսօր որոշել է անակնկալ մատուցել իր հետեւորդներին եւ իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է գայթակղիչ կերպարում: Լուսանկարներում Ալինան կրում է սեւ հագուստ՝ երկար բլուզ, ոտքերն ընգրկող տաբատ եւ բարձրակրունկներ:

Լուսանկարներին կից դերասանուհին անգլերեն լեզվով կատարել է հետեւյալ մեկնաբանությունը. «Լավ ժամանց»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալինան ներկայացրել էր ֆոտոշարք, որում նա նաուրբ դիմահարդարմամբ էր: Դերասանուհին չէր մեկնաբանել հրապուրիչ լուսանկարների այս շարքը: Միայն օգատգործել էր որոշ թեմատիկ հեշթեգներ:



© NEWS.am STYLE