Կարա Դելեւինը ծաղրի առարկա է դարձել համացանցում

19:25   17 սեպտեմբերի, 2018

Համաշխարհային ճանաչում ունեցող ու ամենաբարձր վարձատրվող մոդելներից մնեկը լինելն այնքան էլ հեշտ բան չէ: Մշտական լարված գրաֆիկից զատ, անհրաժեշտ են նաեւ երկաթե նյարդեր, քանի որ քննդատությունների թիվը երբեք չի զիջում գովեստի խոսքերին:

Կարան, թերեւս, ամենայուրահատուկ արտաքինն ունեցող մոդելներից է, ու հաճախ նա ընտրում է անսովոր հանդերձանքներ ու զգեստներ՝ ընդգծելով իր կերպարի յուրահատկությունը:

Այս անգամ նա իր Instagram-ի էջում լուսանկար է հրապարակել, որում օգտատերերից մեկը սուր հումորով ծաղրել է նրա կերպարը: Կարան նույնիսկ մեկնաբանություն է թողել, հարցնելով, թե ում է ավելի շատ սազում զգեստը:



Փախարենը այդ վիրավորանքը կուլ տալուն, մոդլեն ինքն է հրապարակել այդ լուսանկարը, սակայն օգտատերերին դա չի կանգնեցրել. նրանք շարունակել են ծաղրել մոդելին:

Հիշեցնենք, որ վերջերս 25-ամյա մոդել-դերասանուհին բավականին համարձակ հանդերձանքով էր ներկայացել Նյու Յորքում: Կարան սեւ ու սպիտակ հանդերձանքով է ներկայացել՝ սպիտակ տաբատով ու համարձակ, թափանցիկ բլուզով:





 

 



© NEWS.am STYLE