Քայլի Ջենները հպարտանում է սլացիկ ոտքերով

19:50   17 սեպտեմբերի, 2018

Քայլի Ջենների՝ Քիմ Քարդաշյանի կրտսեր քրոջ շքեղ կյանքով չհետաքրքրվելը պարզապես անհնար է: 21-ամյա աղջիկը գիտի՝ ինչպես գրավել համացանցն ու երկրպագուների սրտերը:

Նա պարբերաբար ներկայանում է բավականին յուրահատուկ հանդերձանքներով, որոնք ապացուցում են, որ հեռուստաաստղը կամ շատ լավ արտահայտված ոճի զգացողություն ունի կամ էլ իր գործի գիտակ ոճաբան:



Այս անգամ հեռուստաաստղը հայտնվել է պապարացիների ուշադրության կենտրոնում Մալիբուում ընթրելիս:



Նա ներկայացել է սեւ վերարկուով, որի տակից այնպիսի տպավորություն է, կարծես աստղը ոչինիչ չի հագել: Այս ինտրիգ առաջացնող հագուստը նա համադրել է 700 դոլար արժողությամբ վարդագույն ճտկավոր կոշիկների հետ, որոնք կարծես ճչում են աստղի գլամուրային կյանքի մասին:



Ընդհանուր առմամբ, հանդերձանքի ողջ նպատակը Քայլիի ոտքերի սլացիկությունը շեշտելն էր: Ի դեպ, աստղը ինչպես միշտ չի թաքցրել ոտքի սպին:








                                                                                                     Աղբյուրը՝ Daily Mail

                                                                Լուսանկարները՝ Instagram-ի, Backgrid-ի



© NEWS.am STYLE