Մերի Հակոբյանի նոր հմայիչ լուսանկարը

21:35   17 սեպտեմբերի, 2018

Սերիալային դերասանուհի Մերի Հակոբյանն Instagram-ի իր էջում բավականին ակտիվ է: Նա հաճելիորեն զարմացնում է իր երկրպագու-օգտատերերին նոր ու հրապուրիչ լուսանկարներով, գայթակղիչ տեսանյութերով:

Այս անգամ սերիալային դերասանուհին ու պարզապես գեղեցկուհին իր միկրոբլոգունմ հրապարակել է մի լուսանկար, որում, ինչպես ինքն է նշել հրապարակմանը կից, գտնվում է Դուբայում:



Մերին ներկայացել է ամառային կոմբինիզոնով, որը բավականին ակտուալ էր այս տարի: Գեղեցիկ կերպարը նա ամբողջացրել է դասական կնոջ էլեգանտ կարմիր շրթներկով: Մերին հրապարակմանը կից մեկնաբանություն չի թողել:



Հիշեցնբենք, որ ավելի վաղ մերին իր հանգիստը ներկայյացնող տեսանյութ էր հրապարակել: Տեսանյութում երեւում էր՝ ինչպես է երիտասարդ դերասանուհին սկուտեր վարում, լողազգեստով վայելում իր հանգիստը լողավազանում: Դերասանուհին միայն հեշթեգների օգնությամբ էր մեկնաբանել իր հրապարակումը՝ գրելով. «Սեր, սեր, սեր»:



© NEWS.am STYLE