Վարդագույն վարսերով Քիմ Քարդաշյանը պարծենում է փարթամ բարեմասնություններով

22:22   17 սեպտեմբերի, 2018

37-ամյա ռեալիթի-շոու աստղը իր  Instagram-ում հրապարակել է հերթական կրքոտ լուսանկարը: Դրանում աստղը ներկայացել է բավականին էքստրավագանտ կերպարում՝ վարդագույն վարսերով:

Սա իհարկե ամենահետաքրքիրը չէ լուսանկարում, քանի որ Քիմը հիմնականում աչքի է ընկնում փարթամ բարեմասնությունները շեշտող հագուստով: Այս անգամը եւս բացառություն չէր:



Միկրոբլոգում հրապարակած լուսանկարի միջոցով հեռուստաաստղը անոնսում է իր կոսմետիկ հավաքածուն՝ գրավելով օգտատետր-հետեւորդների ուշադրությունը:

Հիշեցնենք, որ ավելիր վաղ նա շնորհավորել էր իր ընկերուհի ու նախկին անձնական օգնական Սթեֆանիի ծննդյան տարեդարձը, այն էլ՝ բավականին կրքոտ լուսանկարներով: Լուսանկարներում աղջիկները բիկինիով զվարճանում էին ծովափին, իսկ լուսանկարներից մեկում նրանք բավականին էլեգանտ տեսք ունեին:



© NEWS.am STYLE