Ռիհանան ներկայացել է էքստրավագանտ ֆոտոշարքում

22:40   17 սեպտեմբերի, 2018

30-ամյա երգչուհին այն համաշխարհային աստղերից է, որոնց երբեք չեն հուզել ժամանակակից գեղեցկության ստանդարտները: Նա միշտ կարողացել է իր գեղեցկությունն ու կանացիությունն արտահայտել յուրովի:



Այս անգամ դա նրա մոտ ստացվել է՝ ներկայանալով Allure's Best Of Beauty issue պարբերականի ֆոտոշարքում: Դրանում աստղը բավականին էքստրավագանտ ու յուրօրինակ տեսք ունի: Կերպարներն առանձնահոտւկ են նույնիսկ նրա համար:



Ռիռին ներկայացել է օվերսայզ հագուստով, ինչը վերջին ամիսներին բավականին թրենդային լուծում է համարվում: Երգչուհի-դերասանուհին հյուսքերով է բոլոր լուսանկարներում:







Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռիհանան հանդիսավոր կերպով ամփոփեց Նյու Յորքի նորաձեւության շաբաթն իր՝ Savage x Fenty Rihanna բրենդի ներքնազգեստի ցուցադրությունով:

Այն վերածվեց իսկական էկզոտիկ շուի՝ շնորհիվ անկրկնելի դեկորացիաների, արհեստական ջրվեժների, բույսերի եւ իհարկե շքեղ մոդելների:







                                                                                                       Աղբյուրը՝ Daily Mail

                                                                             Լուսանկարները՝ Nadine Ijewere-ի



© NEWS.am STYLE