«Եկեք պարզապես ապրենք». Դիանա Գրիգորյան

23:20   17 սեպտեմբերի, 2018

Սցենարիստ, հաղորդավարուհի, նաեւ դերասանուհի Դիանա Գրիգորյանը վերջին շրջանում շատ ակտիվ է սոցցանցերում: Գրեթե ամեն օր թարմ լուսանկարներ է տեղադրում միկրոբլոգի իր էջում, որոնք պատմում են Դիանայի աշխատանքի, հանգստի եւ, առհասարակ, առօրյայի մասին:

Այսօր հմայիչ Դիանա Գրիգորյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է առօրեական կերպարում, իսկ որ ամենահետաքրքիրն է, նա լուսանկարին կից նշել է, որ լուսանկարն արված է Լոս Անջելեսում:



Սցենարիստ-դերասանուհին նաեւ մեկնաբանել է իր լուսանկարը՝ դրան կից գրելով. «Ու կասեմ մի բան…Եկեք պարզապես ապրենք»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ  նհա Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որում սցենարիստն իր մայրիկի հետ էր: Լուսանկարին կից շնորհավորելով նրա ծննդյան օրը ԴԻանան գրել էր. «Տոնս շնորհավոր Մայր, այո այսօր իմ տոնն է, ես եմ շնորհակալ Աստծուն, որ դու այսօր ծնվել ես,ես շնորհակալ եմ Աստծուն, որ հենց դու ես ինձ կյանք տվել, ինձ հետ կապված յուրաքանչյուր մանրուք քո հոգու դիտակետով անցկացնելով՝ավելացնում ես կնճիռներդ, իսկ ինձ նվիրում երջանկություն։ Մամ շնորհավոր ծնունդդ, Աստծուն ամեն օր աղոթում եմ, որ դու միշտ, միշտ մամ լինես իմ կողքին առողջ, ես ավել բան չեմ ուզում, ուզում եմ քո ներկայությունը հարատև զգամ ու վայելեմ կյանքս քեզ հետ միասին։ Ես առանց քեզ, երևի ուղակի չլինեմ Ես»։

 



© NEWS.am STYLE