Emmy 2018 մրցանակաբաշխության հաղթողները

12:08   18 սեպտեմբերի, 2018

Այս գիշեր Լոս Անջելեսի Microsoft թատրոնում կայացավ 70-րդ  Emmy մրցանակաբաշխությունը, որի ընթացքում պարզ դարձավ, թե հեռուստատեսային որ նախագծերն են ճանաչվել տարվա լավագույնները:

Երեկոյի հաղորդավարներն էին Saturday Night Live շոուի վարող Քոլին Ջոսթն ու Մայքլ Չեն:

Հիշարժան երեկոն առանձնացավ հումորային եւ աստղային հետաքրքիր դրվագներով, սակայն ամենաուշագրավը հաղթողների անունները հնչեցնելու պահն էր:

Այսպիսով՝  «Լավագույն դրամտիկ սերիալ» անվանակարգում հաղթեց «Գահերի խաղը» հեռուստասերիալը, «Կատակերգական ժանրի լավագույն սերիալ» ճանաչվեց «Հրաշալի Միսիս Մեյսելը», «Լավագույն կարճամետրաժ հեռուստասերիալ» ճանաչվեց «Վերսաչեի սպանությունը. ամերիկյան հանցագործության պատմություն»-ը, «Դրանմատիկ սերիալի լավագույն դերասանուհին» «Գահը» սերիալի աստղ Քլեր Ֆոյն է: Նույն անվանակարգում լավագույն դերասան ճանաչվեց «Ամերիկացիները» սերիալի աստղ Մեթյու Ռայսը:

Կատակերգական ժանրում լավագույն դերասանուհի եւ դերասան ճանաչվեցին Ռեյչել Բրոսնաեն ու Բիլ Հեյդերը: «7 վայրկյան» սերիալի աստղ Ռեջինա Քինգը հաղթեց «Կարճամետրաժ սերիալի լավագույն դերասանուհի» անվանակարգում, իսկ «Ամերիկյան հանցագործության պատմության» աստղ Դարեն Քրիսը ճանաչվեց կարճամետրաժ հեռուստասերիալի լավագույն դերասան:

Հաղորդավար եւ շեֆ խոհարար Էնթոնի Բուրդեյնը, որն այս տարի կյանքին վերջ տվեց ինքնասպանությամբ,  հետմահու մրցանակ ստացավ «Լավագույն կարճամետրաժ ռեալիթի շոու» անվանակարգում:

Աղբյուրը՝ Eonline.com

 



© NEWS.am STYLE