Ռիհաննան նկարահանվել է սեփական ապրանքանիշի ներքնազգեստի գովազդում (տեսանյութ)

15:26   18 սեպտեմբերի, 2018

Վերջերս Ռիհաննանհամեմատաբար քիչ երգեր է թողարկում, նա իր ազատ ժամանակը նվիրում է իր սեփական՝ Savage x Fenty ապրանքանիշի ստեղծմանը: Նոր հավաքածուի ցուցադրությունը տեղի է ունեցել Նյու Յորքում տեղի ունեցած Նորաձեւության շաբաթվա շրջանակներում: Շոուն հանդիսանում է ամենաշքեղը միջոցառման շրջանակներում: Նոր հավաքածուն վաճառքի է հանվել անմիջապես ցուցադրությունից հետո:

View this post on Instagram

A post shared by badgalriri (@badgalriri) on

Որպեսզի հետաքրքրություն առաջացնի նոր հավաքածուի հանդեպ, Ռիհաննան իր Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում ներկայացել է սեփական արտադրության ներքնազգեստներով: Երգչուհու երկրպագուներն ու հետեւորդները հիացմունքի խոսքեր են շռայլել:

«Իմ առաքելությունը կայանում է նրանում, որ ամբողջ աշխարհի կանայք կարողանան կրել հարմարավետ եւ սեքսուալ ներքնազգեստ: Ցանկանում եմ, որպեսզի նրանք զգան, որ բոլոր կանայք տարբեր են, նրանց մարմինները նույնպես եւ տեսնեն կանացիության այդ տարբեր սահմանները», -պատմել է Ռիհաննան իր նոր հավաքածուի մասին:

 



© NEWS.am STYLE