Ջասթին Բիբերն ու Հեյլի Բոլդուինն ամուսնացել են

17:17   18 սեպտեմբերի, 2018

Դե ինչ, 24-ամյա Ջասթին Բիբերի եւ 21-ամյա Հեյլի Բոլդուինի ամուսնության մասին կռահում էին շատերը: Նրանց ամուսնության մասին լուրը հաստատել է Հեյլիի հորեղբայրը՝ 60-ամյա հայտնի, հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինը:

«Նրանք պարզապես գնացել եւ ամուսնացել են: Ավելին ոչինչ ես չգիտեմ, - պատմել է նա Էմմի մրցանակաբաշխության ժամանակ, ինչի մասին հաղորդում է Daily Mail-ը:

Բոլդուինը հավելել է, որ Հեյլիի հետ նա հաճախ է շփվում եւ նրա սիրելիին տեսել է միայն  մեկ անգամ:

Նշենք, որ 24-ամյա կանադացի երգիչը սիրելիի համար մատանին ձեռք է բերել Նյու Յորքում գտնվող Solow & C զարդերի խանութից (Բիբերը մատանին ձեռք է բերել մի քանի ժամում, որպեսզի նրան ոչ ոք չխանգարի, նա կես օրով փակել էր խանութը):

Այժմ նորապսակներն իրենց ժամանակն են անցկացնում Լոնդոնում: Հեյլին մասնակցում է Նորաձեւության շաբաթին, Ջասթինն էլ իրեն աջակցում է ամեն հարցում: Զույգն իր ազատ ժամանակն անցկացնում է միասին եւ զբոսնում է քաղաքով: Նրանք երջանիկ տեսք ունեն:



© NEWS.am STYLE