Էլեն Ասատրյանը հանդես է եկել շքեղ երեկոյան զգեստով

19:33   18 սեպտեմբերի, 2018

Հանրությանը սերիալներից հայտնի դարձած երիտասարդ դերասանուհի Էլեն Ասատրյանն Instagram-ի իր էջի 80.3 հազար հետեւորդներին հաճախ ուրախացնում է նոր ու գայթակղիչ լուսանկարներով, իր ոճային, ինչու չէ նաեւ համարձակ կերպարներով:

Միկրոբլոգի իր էջում հրապարակված նոր լուսանկարում երիտասարդ դերասանուհին ներկայացել է մարմնագույն, մեջքը բաց, երեկոյան զգեստով, որն ընդգծել է նրա գեղեցիկ կազմվածքը: Գայթակղիչ լուսանկարին կից նա կատարել է հետեւյալ գրառումը. «Մեծագույն ուղեղները քննարկում են մտքերը, միջին ուղեղները՝ իրադարձությունները, իսկ փոքր ուղեղները քննարկում են մարդկանց»:

Նշենք, որ ավելի վաղ դերասանուհին միկրոբլոգի իր էջում հրապարակված լուսանկարում երիտասարդ դերասանուհին ներկայացել էր սեւ, ուլտրակարճ զգեստով, որն ընդգծել էր նրա սլացիկ ոտքերը: Էլենի կերպարը լրացնում էին նրա սեւ բարձրակրունկները: Գայթակղիչ լուսանկարին կից նա կատարել էր հետեւյալ գրառումը.

«Մեր թևերն ամենահարազատ ձեռքերն են ջարդուփշուր արել: Բարձրացրել, հասցրել ամպերին ու բաց թողել առանց նախազգուշացման:

Մեզ ծնկի է բերել անտարբերությունը հենց նրանց, ովքեր ժամանակին համբուրել են մեր վերքերը:

Մենք փորձել ենք փնտրել մեր սխալներն այնտեղ, ուր թերացել են միայն իրենք: Ու ներել ենք անգամ այնտեղ, ուր մեզ հաստատ նույնը չէր ներվի: Մեզ կշտամբել են ճիշտ այնքան, որքան պետք էր գնահատել:

Մեր երազանքները թաղվել են այն հողում, որում ծիլ են տվել առաջին մեր հույսերը, որում ծնվել է, գուցե, առաջին մեր սերը:

Մենք տվել ենք ավելին, քան ստացել ենք, ու զարմանալիորեն շատերիս դա հերիքել է…»:



© NEWS.am STYLE