Բելլա Հադիդը ներկայացել է թոփլես

20:27   18 սեպտեմբերի, 2018

Չհասցրինք մենք ուշքի գալ 21-ամյա Բելլա Հադիդի ներքնազգեստով դեֆիլեից հետո, երբ նա կրկին անգամ իր մասին հիշեցրեց: Համացանցում հայտնվել են նրա հերթական կրքոտ լուսանկարները, որոնք արվել են նոր գովազդային ընկերության՝ ավստրալական ջինսերի The Feel Studio ապրանքանիշի համար:

Դրանցում Հադիդը ներկայացել է առանց ներքնազգեստի: Բելլան կրում է ջինս եւ Feel (զգացմունքներ), որը հազիվ է ծածկում մերկ կուրծքը: Մոդելի վարսերը հավաքված են, սիկ դեմքին դիմահարդարում ասես չկա:

Ի դեպ, օրերս նրան կրկին բռնացրել են The Weekend-ի հետ: Արեն մի քանի ամիս է, ինչ ասեկոսեներ են պտտվում, որ նրանք սիրավեպ ունեն:



© NEWS.am STYLE