«Կնոջը շատ բան պետք չէ, երբեմն ամենաանսպասելի բարի խոսքը կարող է վերադարձնել երազելու ունակությունը». Նազենի Հովհաննիսյան

11:17   19 սեպտեմբերի, 2018

Դերասանուհի, հաղորդավարուհի, գեղեցկուհի Նազենի Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջն օգտագործում է ոչ միայն հրապուրիչ, գայթակղիչ լուսանկարներով կիսվելու եւ իր առօրյայի հետաքրքիր հատվածները ներկայացնելու համար, այլեւ իր հետեւորդների հետ հաղորդավարուհին պարբերաբար կիսվում է իր մտահոգություններով, կարծիքով այս կամ այն քաղաքական, սոցիալական հարցի շուրջ, որն էլ ի վերջո վերածվում է երկխոսության:

Հաղորդավարուհին իր Instagram-ում հրապարակել է նոր լուսանկար, որում Նազենին ներկայացել է շքեղ զգեստով: Լուսանկարին կից կրկին անգամ խոսելով կնոջ մասին, նա կատարել է հետեւյալ գրառումը.

«Երբեմն ակնթարթ է պետք, որ հոգսաշատ իրականությունից հայտնվես մի անիրական հեքիաթում) կնոջը շատ բան պետք չէ, երբեմն ամենաանսպասելի բարի խոսքը, ջերմ ժպիտն ու փոքրիկ արքայադստեր զգեստը կարող են վերադարձնել նրան երազելու ունակությունն ու կտրել առօրյա հոգսերից, այդքան բան: Հայ կինը՝ այդքան ուժեղ և այդքան փխրուն միևնույն ժամանակ)))»:

 



© NEWS.am STYLE