Արիանա Գրանդեին «բռնացրել են» անձրեւի տակ զբոսնելիս

12:08   19 սեպտեմբերի, 2018

Պապարացիներն Արիանա Գրանդեին «բռնացրել են» Նյու Յորքի փողոցներից մեկում՝ ընկերների հետ զբոսնելիս: Հատկանշական է, որ Արիանան եւ ընկերները զբոսանքի էին դուրս եկել անձրեւի ժամանակ:

Երգչուհին նախընտրել է ազատ ոճը՝ սպորտային հագուստ եւ կոշիկներ: Արիանան դուրս է եկել նուրբ դիմահարդարմամբ՝ իր բնական գեղեցկությունը շեշտելով նուրբ վարդագույն երանգի շրթներկով, իսկ աչքերը՝ մեղմ ստվերաներկով: Սակայն անձրեւի պատճառով երգչուհու make up-ը, կարծես թե, փչացել է:)

Երեկ Արիանան փեսացուի՝ Փիթ Դեւիդսոնի հետ պետք է մասնակցեր Emmy մրցանակաբաշխությանը, սակայն երգչուհուն մոտ կանգնած աբյուրրները նշում են, որ այս շրջանում Արիանան նախընտրում է ավելի շատ ժամանակ անցկացնել տանը, խորհել ու ստեղծագործել: Փիթն էլ հարգելի է սիրելիի որոշումը:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ BlayzenPhotos/Backgrid, GC Images, Jackson Lee/SplanshNews.com



© NEWS.am STYLE