Գարի Մադաթյանն ու Մել Բին Սիրուշոյի հետ լուսանկար են հրապարակել

15:07   19 սեպտեմբերի, 2018

Հայազգի հանրաճանաչ ոճաբան Գարի Մադաթյանի ու բրիտանական Spice Girls խմբի նախկին մեներգչուհի Մել Բիի զույգը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է: Զույգը հաճախ է հրապուրիչ լուսանկարներ հրապարակում Instagram-ի իրենց պաշտոնական էջերում:

Այս անգամ Գարիի սիրելին միկրոբլոգի իր էջումնոր լուսանկար է հրապարակել որում պատկերված է նաեւ երգչուհի Սիրուշոն:  Մել Բին իր տեղադրած լուսանկարին կից կատարել է հետեւյալ մեկնաբանությունը. «Երջանիկ եմ տեսնել իմ լավ ընկերոջը, Սիրուշո այսօր դու անկրկնելի ես»:

Ավելի վաղ «խենթ» զույգը ներկայացել էր ամբողջովին մերկ:
Կրքոտ հրապարակումը Գարին մեկնաբանել էր հետեւյալ կերպ. «Որովհետեւ մենք կարող ենք»:

Մել Բին էլ ավելի վաղ իր միկրոբլոգում եւս կիսվել էր համատեղ լուսանկարով՝ նույն վայրից, բայց այլ ռակուրսից:

Նա հրապարակմաը կից մեկնաբանություն էր թողել՝ գրելով. «Մեզ ընդամենը կատակելու, լողավազանում անցկացնելու, որեւէ համեղ բան պատրաստելու համար մի քանի ժամ է հարկավոր, որ զգանք ու գնահատենք կյանքը, ընկերությունը վերստին: Ես անում եմ դա իմ կյանքի ընկեր, իմ ընտանիք Գարիի հետ: Դա ինձ երջանկացնում է…»:



© NEWS.am STYLE