Գայթակղիչ Իվետա Մուկուչյանը հանդես է եկել կարճ կիսատաբատով

16:24   19 սեպտեմբերի, 2018

Երգչուհի Իվետա Մուկուչյանը հայկական երգարվեստի, թերեւս, ամենապայծառ ու ամենահամարձակ ներկայացուցիչներից մեկն է: Միկրոբլոգի իր էջում նա իր հետեւորդներին ու երկրպագուներին գրեթե ամեն օր ներկայացնում է իր գայթակղիչ, հմայիչ լուսանակրները ֆոտոշարքերից, հանգստից կադրեր, համարձակ եւ նորաոճ կերպարները:

Այսօր երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում նա ներկայացել է ուլտրակարճ կիսատաբատով՝ ցուցադրելով իր սլացիկ ոտքերը: Երգչուհին կրում է նաեւ տոպ եւ երկար վերնազգեստ: Լուսանկարը երգչուհու նոր ֆոտոշարքից է, որին կից մեկնաբանության չենք հանդիպում:

Հիշեցնենք, որ  ավելի վաղ երգչուհին story հավելվածում լուսանկարների շարք էր հրապարակել, որոնցում նա ներկայացել էր լողազգետսով: Երգչուհին միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ցուցադրել էր կադրեր իր ժամանցից:

 



© NEWS.am STYLE