Գոհար Ավետիսյանը՝ հայկական դրոշի եռագույն դիմահարդարմամբ

18:20   19 սեպտեմբերի, 2018

Դիմահարդար Գոհար Ավետիսյանը համագործակցում է ռուսական շոու-բիզնեսի մի շարք աստղերի հետ, ներկայացնում է անհավանական փոխակերպումներ: Երբեմն դժվարությամբ ես հավատում, որ մինչ դիմահարդարումը եւ դրանից հետո տեսանյությում կամ լուսանկարում միեւնույն մարդն է:

Գոհարը հաճախ իր միջոցով է ցուցադրում նոր թրենդները: Նա չի վախենում էքսպերիմենտներից: Այս անգամ նա իր Instagram-ի լուսանկարները համալրել է եւս մեկով՝ ներկայանալով հայկական դրոշի եռագույն դիմահարդարմամբ ու տարազի տարրերով:



Վառ կերպարը դիմահարդարի մոտ անկասկած ստացված է: Նա մեկնաբանել է լուսանկարը՝ հրապարակմանը կից գրելով. «Բարի գալուստ Հայաստան: Աչքերիս ստվերաներկի գույները ծանո՞թ են»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գոհարի հերթական տեսանյութի հերոսուհին 17-ամյա աղջնակ էր: Գոհարը Instagram-ի իր էջի հրապարակմանը կից նրա մասին գրել էր. «Այս աղջկա անունը Նոզա է: Նրա մեջ շատ էներգիա ու սեր կա: Մանկության տարիներին բժիշկների կողմից սխալ ախտորոշման պատճառով նրա դեքին հետք է մնացել: Մենք երկար խոսեցինք այն մասին, որ առանձնահատկությունները բացասական չեն: Ես դեռ երկար կհիշեմ նրա աչքերի փայլը, երբ նա տեսավ իր արտացոլանքը հայելու մեջ»:



© NEWS.am STYLE