Քիմ Քարդաշյանը արխիվային լուսանկարով բացատրել է իր տրամադրությունը

21:38   19 սեպտեմբերի, 2018

37-ամյա ռեալիթի-շոու աստղը իր  Instagram-ում հրապարակում է կրքոտ լուսանկարներ, սակայն երբեմն գրավիչ լուսանկարների շարքում կարելի է հանդիպել նաեւ ընտանեկան ջերմ լուսանկարների:

Այս անգամ Քիմը ներկայացրել է իր, Քորթնիի ու Քլոեի լուսանկարը, որում նրանք չեն զսպել իրենց էմոցիաները: Հեռուստաաստղը լուսանկարին կից գրել է, որ հենց այդպիսին է նրանց տրամադրությունը:



Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել, որ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը երեխաների հետ տեղափոխվում են ապրելու ուրիշ քաղաք:

Քանյե Ուեսթին ձգում են հարազատ վայրերը: 41-ամյա ռեփերն այս շաբաթվա սկզբին՝ Չիկագոյում համերգի ժամանակ հայտարարություն է արել, որ վերադառնում է Չիկագո եւ այդտեղից այլեւս ոչ մի տեղ չի գնալու:

 



© NEWS.am STYLE