Բիկինիով Ռիտա Օրան պարծենում է անթերի մարմնով

22:30   19 սեպտեմբերի, 2018

Բրիտանացի երգչուհի Ռիտա Օրան ոչ միայն համաշխարհային երգարվեստում առանձնանաում է իր հրաշալի ձայնով, այլեւ կրքոտ կերպարներով:

Նա հաճախ է գայթակղիչ լուսանկարներ հրապարակում Instagram-յան իր էջում: Այս անգամ 27-ամյա համարձակ շիկահերն իր անմոռանալի հանգիստն է ներկայացրել Դուբայում:



Լուսանկարներից մեկում նա բիկինիով է, որը համարձակորեն ի ցույց է դրել երգչուհու մարմնի բարեմասնությունները: Ռիտան որեւէ կերպ չի մակագրել սեքսուալ լուսանկարը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ բրիտանուհին Instagram-ի հետեւորդներին ներկայացել էր առանց վերնազգեստի: Նման կերպ ներկայանալը թույլ էր տվել ուշադրություն դարձնել երգչուհու դաջվածքներին, որոնք հաճախ չեն երեւում:

 

 



© NEWS.am STYLE