«Սերը մնում է միշտ». Սարգիս Գրիգորյանի ու կնոջ ջերմ լուսանկարը

23:30   19 սեպտեմբերի, 2018

Դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանը միկրոբլոգի իր էջում լինելով բավականին ակտիվ, իր հետեւորդներին մշտապես ուրախացնում է ջերմ, ընտանեկան, աշխատանքային լուսանկարներով, կամ էլ զվարճալի մեկնաբանություններով ու գրառումներով:

Այս անգամ Սարգիս Գրիգորյանն իր Instagram-ում հերթական լուսանկար է  հրապարակել, որի միջոցով սեր է խոստովանել կնոջը: Սիրառատ լուսանկարին կից նա գրել է. «Մեծանում ենք, շատ բաներ փոխվում է, բայց սերը մնում է միշտ»: 



Հիշեցնենք, որ ավելի վաղ Սարգսի ու նրա ժպտադեմ կնոջ՝ Մանոյի մեկ այլ վառ ու ջերմ լուսանկարի մասին էինք խոսել:

Սարգիսն իր միկրոբլոգում լուսանկար էր հրապարակել, որում ինքն ու կինը դասական, էլեգանտ ոճում էին ներկայացել:



«Կարեւոր չէ, թե որտեղ, կարեւորը միասին լինելն է» , - ժպիտ առաջացնող լուսանկարը մեկնաբանել էր դերասանը: 



© NEWS.am STYLE