Ոճային Արմինկան ներկայացել է լողազգեստով

11:27   20 սեպտեմբերի, 2018

Հայկական շոու-բիզնեսի ամենագրավիչ ու ոճային շիկահերներից մեկը՝ Արմինկան, ով տեւական ժամանակ է, ինչ ընտանիքի հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, հաճախ է միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում նոր լուսանկարներ՝ իր հագեցած առօրյայից, որդու՝ Ալեքսի հետ ժամանցից, հայտնում է կյանքի ու մարդկանց տեսակների մասին իր տեսակետը:

Այս անգամ երգչուհին միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացել է հմայիչ կերպարում: Երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է լողազգեստով, ամառային ոճային, ծղոտե գլխարկով, ակնոցով:

Հմայիչ լուսանկարին կից լոսանջելեսաբնակ երգչուհին հարցում է անցկացրել իր հետեւորդներ-երկրպագուների շրջանում: Նա գրել է. «Իսկ ո՞ր երկրներում ու քաղաքներում են ապրում իմ հետեւորդները»:

Ավելի վաղ երգչուհին տեղադրել էր մի լուսանկար, որը մեծ իրարանցում էր առաջացրել նրա Instagram-ի էջի հետեւորդների շրջանում: Լուսանկարներում երեւում էր Արմինկայի կլորացած փորիկը: Բոլորը լուսանկարին կից մեկնաբանություններում երգչուհուն հարցրել էինեն արդյո՞ք նա հղի է:

Նա հերքել էր այն փաստը, որ հղի է: Արմինկան գրել էր. «Կարդում եմ նախորդ նկարիս մեկնաբանություններն ու ծիծաղում: Հղի չեմ, ինչպես տեսնում եք, չեմ գիրացել, եթե նկատում եք: Հավանաբար ընկերուհիներս են ընտրել «անհաջող» անկյուն (ракурс) նկարի համար»:

 

 



© NEWS.am STYLE