Ալինա Մարտիրոսյանը վրացական պար պարելիս (վիդեո)

12:16   20 սեպտեմբերի, 2018

Սոցցանցերի իր միկրոբլոգերում ակտիվ դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը հաճախ է գրառումներ կատարում այս կամ այն քաղաքական, հասարակական հարցերի, խնդիրների ու երեւույթների մասին, սակայն, հեռուստաէկրաններից հայտնի դերասանուհու էջերում գերակշռում են ընտանեկան, ջերմ լուսանկարները:

Ալինա Մարտիրոսյանն այսօր կրկին անակնկալ կերպով է ներկայացել հետեւորդներին եւ երկրպագուներին: Դերասանուհին իր Instagram-ում նոր տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրել է, թե ինչպես է վրացական պար պարում: Հրապարակմանը կից Ալինոն որեւէ մեկնաբանություն չի թողել:

Ալինա Մարտիրոսյանն ավելի վաղ որոշել էր անակնկալ մատուցել իր հետեւորդներին եւ իր Instagram-ում լուսանկարներ էր հրապարակել, որոնցում ներկայացել էր գայթակղիչ կերպարում: Լուսանկարներում Ալինան կրում էր սեւ հագուստ՝ երկար բլուզ, ոտքերն ընգրկող տաբատ եւ բարձրակրունկներ:



© NEWS.am STYLE