Սեքսուալ Քայլի Ջենները լավագույն ընկերուհու հետ գովազդել է դիմահարդարման պարագաների իր նոր հավաքածուն

15:05   20 սեպտեմբերի, 2018

Քարդաշյանների կրտսեր քույրը՝ Քայլի Ջեները, Instagram-ում նոր հոլովակ է տեղադրել, որում գովազդում է դիմահարդարման պարագաների իր նոր հավաքածուն: 21-ամյա մոդելը գովազդային հոլովակում միայնակ չէ. նրա հետ նկարահանվել է նաեւ մտերիմ ընկերուհին՝ Ջորդին Վուդսը, որի հետ համագործակցության արդյունքում էլ ստեղծվել է Jordyn X Kylie հավաքածուն:

Ընկերուհիների համատեղ հավաքածուն ներկայացնում է ստվերաներկ, շրթներկ, փայլեր եւ հայլայթեր:

«Չեմ համբերում ձեզ ներկայացնել մեր հավաքածուն, բայց նախքան դա կցանկանայի, որ իմանայիք, թե որքան առանձնահատուկ է այն ինձ համար: Ես եւ Ջորդանը ամուր կապ ունենք, եւ ես նրան համարում եմ ընտանիքի անդամ: Նա օգնել է ինձ այս տարիների ընթացքում պահպանել իմ ԵՍ-ը, եւ հիմա առաջին անգամ մենք համագործակցում ենք նման հավաքածուի շուրջ: Այնքան հրաշալի ժամանակ ենք անցկացրել, ես հավերժ կպահեմ այդ հուշերը: Հուսով եմ՝ այն ձեզ նույնքան դուր կգա, որքան մեզ»,-հայտնել է աստղը՝ հավելելով, որ հավաքածուն վաճառքում կլինի սեպտեմբերի 21-ից:

Посмотреть эту публикацию в Instagram

#KyliexJordyn launching this Friday ✨ @kyliecosmetics

Публикация от Kylie (@kyliejenner)

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE