Թիմաթին երկրորդ անգամ հայր կդառնա

16:16   20 սեպտեմբերի, 2018

Ռուսական լրատվամիջոցներըհայտնում են, որ Թիմաթիի 22-ամյա մոդել ընկերուհի՝ Անաստասիա Ռեշետովան երեխայի է սպասում: Այս մասին հայտնում է Starhit-ը:

Զույգը դեռ չի մեկնաբանել մամուլում տարածված այս լուրը, իսկ եթե լուրերը հաստատվեն, ապա ռեփերը երկրորդ անգամ հայր կդառնա: Նա արդեն ունի 4-ամյա դուստր՝ Ալիսան, ով ծնվել է Թիմաթիի նախկին ընկերուհուց՝ Ալյոնա Շիշկովայից:

Թիամթին եւ Անաստասիան հանդիպում են 2015թ.-ից, այդ ժամանակվանից սկսած նա նկարահանվելէ ռեփերի երկու տեսահոլովակում: Մինչ նրանք հանդիպումը մոդելը մասկանցել է Միսս Ռուսաստան-2014 մրցույթին եւ արժանացել է վիցե-միսս տիտզոսին:

Ֆոտոմոդելի միկրոբլոգի էջի հետեւորդները դեռ չեն շտապում ակտիվ քննարկել նրա հղիության լուրը, քանի որ նրա հրապարակած թարմ լուսանկարներում Անաստասիան հանդես է գալիս ոգելից խմիչքով լի բաժակը ձեռքին, կերպարանք է ընդունում ներքնազգեստով:



© NEWS.am STYLE