«Եթե դու չես արտասվել, աչքերդ չեն կարող գեղեցիկ լինել». Սոֆի Լորենը նշում է 84-ամյակը

15:35   20 սեպտեմբերի, 2018

Այսօր` սեպտեմբերի 20-ին,  ծննդյան 84-ամյակն է տոնում լեգենդար դերասանուհի Սոֆի Լորենը:

14 տարեկանում Լորենը կարիերան սկսել է գեղեցկության մրցույթներից, հետո դարձել մոդել, այնուհետեւ՝ դերասանուհի: Նա մի քանի հեղինակավոր կինոփառատոնների մրցանակակիր է, ինչպես նաեւ «Ոսկե գլոբուս»-ի հնգակի մրցանակակիր: Սոֆին նաեւ «Օսկար» է ստացել՝ «հիշարժան դերերով հարուստ կարիերայի համար, որոնք փայլ են հաղորդել կինեմատոգրաֆիային»:

Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բոլոր ժամանակների ամենագեղեցիկ կանանցից մեկի մտքերից մի քանիսը:

«Գեղեցկությունն այն է, ինչ դու զգում ես ներսից, եւ այն արտացոլվում է աչքերումդ: Դա ֆիզիկական երեւույթ չէ»:

«Դու պետք է հաճույք ստանաս կյանքիցդ, միշտ քեզ շրջապատես այն մարդկանցով, որոնց սիրում ես, որոնց հետ զրույցները քեզ երջանկացնում են: Այնքան շատ դրական բաների մասին կարելի է մտածել»:

«Եթե դու չես արտասվել, աչքերդ չեն կարող գեղեցիկ լինել»:

«Աշխատանքիցդ չես կարող հաճույք ստանալ, եթե չես անում այն, ինչ քեզ դուր է գալիս»:

«Սեքսուալության 50 տոկոսն այն է, ինչ դու ունես, 50 տոկոսն էլ հիմնված է մարդկանց կարծիքի վրա»:

«Ես ծնվելուց երկու առավելություն եմ ունեցել, մեկը իմաստուն ծնվելն էր, մյուսը ծնվելն էր աղքատության մեջ»:

«Ես անդադար զբոսնում եմ: Դա շատ լավ  է սրտի համար»:

«Ես բախտավոր եմ, քանի որ շատ գեղեցիկ մայրիկ եմ ունեցել»:

«Ես շատ ամաչկոտ մարդ եմ եւ երբեք չեմ փորձել խաղալ թատրոնում»:

«Ես ընձուխտ եմ: Ես, նույնիսկ, քայլում եմ ընձուխտի նման՝ երկար պարանոցով ու երկար ոտքերով»:



© NEWS.am STYLE