Ֆիլիպ Կիրկորովն առաջին անգամ խոսել է նոր ընտրյալի մասին

17:12   20 սեպտեմբերի, 2018

Երգչին միշտ շրջապատել են գեղեցիկ կանայք, սակայն, նա Ալլա Պուգաչովայի հետ բաժանումից հետո այդպես էլ չկարողացավ հանդիպել իսկական սիրո: Այժմ Ֆիլիպ Կիրկորովին ամենուր ուղեկցում է հմայիչ մի շիկահեր գեղեցկուհի՝ Կատյա Գուսեւան:  35-ամյա կողակցի հետ Ֆիլիպը սեպտեմբերի սկզբին ներկայացել է «Նոր Ալիք» երաժշտական մրցույթին: Զույգն իր ազատ ժամանակն անցկացրել է ռեստորաններում:

Մոսկվայում նրանց նույնպես հաճախ տեսնում են կինոթատրոններում եւ երեկույթների ժամանակ: Բացի այդ աղջիկը նկարահանվել է Ֆիլիպ Կիրկորովի եւ Բասկովի նոր տեսահոլովակում:

Պարզվում է, որ Գուսեւան եւ Կիրկորովը ծանոթացել են դեռ մեկ տարի առաջ, երբ Կատյան երգչին հրավիրել է Fashion New Year Awards by Fashion TV մրցանակաբաշխությանը:

Ֆիլիպի ընտանիքը ջերմ է ընդունել իր նոր ընկերուհուն: Կատյան շատ արագ է լեզու գտել նրա հարազատների հետ:

-Նրանց դժվար է համոզել, - ասել է Կիրկորովը StarHit կայքին: - Մորաքույր Մարին շատ է անհանգստանում իմ համար, նա երազում է, որ ես գտնեմ իմ երկրորդ կեսին, որը հենարան կդառնա, հոգատարությամբ կշրջապատի ինձ եւ իմ երեխաներին: Կատյան նրան դուր է եկել, էլեգանտ, բարի, կարողանում է հաճելի զրուցակից լինել:



© NEWS.am STYLE