Տաթեւ Սարգսյանը՝ հմայիչ կերպարում

18:24   20 սեպտեմբերի, 2018

Երիտասարդ դերասանուհի Տաթեւ Սարգսյանը բավականին ակտիվ է Instagram-ի իր էջում: Նա ոչ միայն օգտատերերին է ներկայացնում գեղեցիկ լուսանկարներ, հրապուրիչ սելֆիներ, այլեւ կիսվում է իր մտքերով, ներկայացնում է իր անձին վերաբերող հետաքրքիր փաստեր: Մի խոսքով, նա «փակ» չէ իր երկրպագուների համար:



Այս անգամ Տաթեւը լուսանկար է հրապարակել միկրոբլոգի իր էջում, որում ներկայացրել է հմայիչ կերպարում: Լուսանկարում Տաթեւն ունի նորաոճ սանրվածք: Իսկ հմայիչ լուսանկարին կից նա ռուսերեն լեզվով կատարել է հետեւյալ մեկնաբանությունը. «Ամեն իրադարձությունը լավագույնն է այն ամենից, ինչ կարող էր պատահել»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Տաթեւ Սարգսյանը միկրոբլոգի իր էջում լուսանկար էր հրապարակել, որում ներկայացրել էր իր նորաոճ լուքը: Լուսանկարում Տաթեւը կրում էր պատառոտված, ջինսե տաբատ, սպիտակ վերնաշապիկ, վարդագույն բարձրակրունկներ: Հմայիչ լուսանկարին կից սերիալային դերասանուհին մեկնաբանություն չէր թողել:



© NEWS.am STYLE