Աննա Թովմասյանը ներկայացել է կարճ կիսատաբատով

19:30   20 սեպտեմբերի, 2018

Երգչուհի Աննա Թովմասյանը Instagram-ի իր էջում հաճախ է գրավիչ լուսանկարներով կիսվում: Երգչուհին երբեմն նաեւ ընտանեկան ջերմ լուսանկարներ է ներկայացնում, իսկ ահա այս անգամ նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում Արամեի կինը բավականին ոճային տեսք ունի:



Աննան նախընտրել է յուրահատուկ պիջակ ու բավականին կարճ կիսատաբատ: Լուսանկարները հնաոճ պատուհանի մոտ են արված: Իսկ դրանց կից երգչուհին նաեւ մեկնաբանություն է թողել՝ գրելով.«Պատուհանը շատ է դուրս եկել»:



Հիշեցնենք, որ վերջերս Աննա Թովմասյանն Instagram-ի իր էջում նոր ջերմ ու սիրառատ լուսանկար էր հրապարակել ամուսնու՝ երգիչ Արամեի հետ: Երգչուհին նաեւ մեկնաբանել էր լուսանկարը: Նա դրան կից գրել էր. «Իմ սեր»:



© NEWS.am STYLE