Միլանի նորաձեւության շաբաթ. Շքեղ Իրինա Շեյքը Max Mara-ի ցուցադրությանը

22:32   20 սեպտեմբերի, 2018

Միլանի նորաձեւության շաբաթվա շրջանակներում կայացել է Max Mara աշխարհահռչակ բրենդի ցուցադրւթյունը, որի շրջանակներում պոդյումն իրենց ներկայությամբ զարդարել են Ջիջի Հադիդն ու Իրինա Շեյքը:



Հոլիվուդյան դերասան Բրեդլի Կուպերի շքեղ ընկերուհին չափազանց էլեգանտ տեսք է ունեցել: Ընդհանրապես, գարուն-ամառ 2019 ցուցադրությունը հիմնված էր գույների խաղի, էլեգանտության ու ոճի նուրբ ընկալման վրա:





Ցուցադրությունը տեղի է ունեցել Palazzo del Senato պատմական շենքում՝ Միլանի հենց սրտում: Ցուցադրված զգեստների համար ոգեշնչման աղբյուր են հանգիսացել հունական լեգենդներն ու կին նվաճողների կերպարները:



Այս անգամ բրենդը շեշտը դրել էր ուսերի բացվածքի, խիստ գունային լուծումների ու իհարկե տպավորիչ կաշվե հանդերձանքների կամ դետալների վրա:



Իրինան ներկայացել էր մուգ հանդերձանքով, որի խստությունը կոտրում ու սեքսուալություն էին հաղորդում սեւ ու թափանցիկ ձեռնոցները: Մոդելի վարսերը հավաքված էին, ինչն ընդգծել էր նրա կտրուկ ու սուր դիմագծերը:



                                                                                         Աղբյուրը՝ Daily Mail

                                                                                Լուսանկարները՝ Getty-ի



© NEWS.am STYLE